Գլխավոր

Բիզնեսի զարգացման հիմնական գրավականներից է հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ: Տեխնոլոգիաներով հագեցած մեր դարաշրջանում այդ հաղորդակցությունը դարձել է առավել մատչելի և բազմաֆունկցիոնալ:
«2A Solutions» ընկերությունն ուրախ է առաջարկել Ժամանակակից Ներքին Հեռախոսակայանի (мини АТС) տեղադրման և ծրագրավորման աշխատանքներ փոքր և միջին կազմակերպությունների համար:
Մեր սարքավորումները հնարավորություն են ընձեռում ներդնել ցանկացած կոնֆիգուրացիա և ներմուծել ցանկացած ֆունկացիաներ: Հեռախոսակապը հնարավոր է ինտեգրել առևտրային և պահեստային ծրագրերի հետ: Ինչպես նաև ընկերությունը կատարում է առկա հեռախոսային համակարգերի թարմացման աշխատանքներ սարքավորումների նվազագույն փոխարինմամբ:
Ներդրվող հեռախոսային համակարգի շնորհիվ կնվազեն հեռախոսային օպերատորներին վճարվող ամսավճարներն ընդհուպ մինչև 50%-ով:

Find us on facebookFacebook