Տեխ. սպասարկում
Մասնագիտական խորհրդատվություն (Ինչու ընտրել մեզ)
Ձեր ժամանակը խնայելու նպատակով մեր մասնագետն անվճար կայցելի Ձեր գրասենյակ և կտրամադրի սպառիչ տեղեկատվություն բոլոր հետաքրքրող հարցերի հետ կապված: Կտրամադրի խորհրդատվություն սարքավորումների, ֆունկցիոնալ և տեխնիկական առանձնահատկությունների առավել ճիշտ ընտրություն կատարելու հարցում` ըստ Ձեր պահանջների, կառաջարկի համատեղելիության և գնի ամենահարմար տարբերակը, ինչպես նաև կգնահատի ներքին հեռախոսակայանի տեղադրման, հեռախոսային (համակարգչային) ցանցի տեղակայման ծառայությունների մատուցման արժեքը:
Հեռախոսային և համակարգչային ցանցերի տեղակայում
Մենք պատրաստ ենք առաջարկել հեռախոսային և համակարգչային ցանցերի կազմակերպման ամբողջական լուծումներ: Իրականացնում ենք ներքին հեռախոսակայանի և համակարգչային ցանցի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր մալուխային համակարգերի տեղադրում` հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները, աշխատակիցների աշխատավայրերն ու պատվիրատուի ցանկությունները:
Տեխնիկական սպասարկում
Ներքին հեռախոսակայանի կանոնավոր տեխնիկական սպասարկումը կազմակերպությանը թույլ է տալիս նվազագույնի հասցնել հնարավոր ֆինանսական կորուստներն ու Ձեր ընկերությանն ապահովում անխափան հեռախոսակապով, ինչի արդյունքում աճում է բիզնես գործընթացների հուսալիությունը: Մեր մասնագետների պլանային այցերն իրականացվում են համաձայն կնքված պայմանագրի (անսահմանափակ քանակի):
Մասնագետի անհապաղ այցն ու ցանկացած անսարքության վերացումը, ներառյալ սարքավորման փոխարինումը, իրականացվում է 2 ժամվա ընթացքում:
Տեղադրումներն իրականացվում են բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնք ունեն ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ տվյալ բնագավառում:
