ՀՏՀ

Ինչ է ներքին հեռախոսակայանը
Գրասենյակային ներքին հեռախոսակայանն իրենից ներկայացնում է ընկերության ներսում օգտագործվող անհատական հեռախոսակապ: Ներքին զանգեր կատարելու համար IP PBX-ի օգտագործողներն օգտվում են մի քանի հեռախոսագծերից, որոնք գտնվում են ընկերության սահմաններից դուրս: Գրասենյակային IP PBX-ը ապահովում է ինչպես ներքին կապ ընկերության հեռախոսների միջև, այնպես էլ տալիս է ելքի հնարավորություն դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցեր:
IP PBX-ի հիմնական գործառույթները
• Գրասենյակի հեռախոսահամարի օգտագործում /մուտքային, ելքային զանգեր/ արտերկրում
• Անցանկալի հեռախոսահամարների արգելափակում
• Կատարված զանգերի մանրամասների գրանցում տվյալների բազայում
• Հեռախոսային խոսակցությունների ձայնագրում և արխիվացում
• Զանգի ավտոմատ վերահասցեավորում կախված զանգահարողի հեղախոսահամարից
• Ազատ գծի որոնում
• Զանգերի հերթական կառավարում
• Զանգերի փոխանցում
• Զանգի սպասում
• Երաժշտություն սպասման ռեժիմում
• Զանգահարողի հեռախոսահամարի որոշում
• Զանգերի կենտրոն
• Զանգերի կենտրոնի ինտեգրացիա CRM և այլ ծրագրերի հետ /զանգի տվյալների արտացոլում արտաքին ծրագրային փաթեթներում իրական ժամանակում
• Կոնֆերանս զանգեր /ինչպես ձայնային այնպես էլ վիդեո/
• Ինտելեկտուալ ձայնային պատասխանիչ
